Կորոնվիրուսի հաստատման օրվանից ի վեր ամբողջ աշխարհում գրանցվել է ավելի քան 450 մլն դեպք: Այս մասին տեղեկացնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ջոնս Հոփքինսի համալսարանի ներկայացրած հետազոտության տվյալներին: Ըստ դրանց՝ մինչև օրս վիրուսից ավելի քան 6 մլմ մարդ է մահացել:
«Կորոնավիրուսի համավարակը դեռ բավական հեռու է ավարտվելուց»,- նման հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ հիշեցնելով պատվաստման գործընթացի կարևորության մասին:
ԱՀԿ ղեկավարը խոսել է նաև անարդարության մասին՝ շեշտելով, որ աշխարհում ամեն ամիս մոտ 1.5 չափաբաժին պատվաստանյութ է թողարկվում, այնինչ այս պահին մոտ 3 մրդ մարդ սպասում է պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու իր հերթին:
Ս․ Վ․