«Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը մեկ պատճառ ունի»․ Դավիթ Բաբայան


«Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը մեկ պատճառ ունի»․ Դավիթ Բաբայան
Մարտ 10 20:42 2022

Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի սադրիչ քաղաքականությունը մեկ պատճառ ունի՝ ատելությունը Արցախի, առհասարակ հայության և Ռուսաստանի նկատմամբ։ Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ ատում է մեզ։ Պետական ամենաբարձր մակարդակով դա բացեիբաց ցույց են տալիս, բայց ահա ռուսների հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին Ադրբեջանի ղեկավարությունը բացեիբաց չի խոսում, բայց, այսպես ասած, տակից են գործ անում՝ հովանավորում են հակառուսական հայտարարություններ, միտինգներ և այլն»,- գրել է նա։

 
Աղբյուրը` Դավիթ Բաբայան