Հուլիսի 7-ին, ժամը 14:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի










