«Ադրբեջանական կողմը չի թողնում Արցախի իրավապահների և մասնագետների մուտքը դեպքի վայր». Ալվինա Աղաբաբյան


«Ադրբեջանական կողմը չի թողնում Արցախի իրավապահների և մասնագետների մուտքը դեպքի վայր». Ալվինա Աղաբաբյան
Մարտ 8 19:47 2022

Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ» ԹԵՎԱԿՈԽԱԾ ԹՇՆԱՄՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ
Ողջ Արցախը զրկված է գազամատակարարումից։
Վնասվել է ՀՀ-ից Արցախ մտնող հիմնական գազատարը և հենց այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի օկուպացիայի ներքո։ 
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ ադրբեջանցիները պայթեցրել են գազատարը։
Առ այս պահը վերականգնման աշխատանքներ չեն իրականացվում. ադրբեջանական կողմը չի թողնում թե՛ Արցախի իրավապահների, թե՛ գազամատակարարող ընկերության մասնագետների մուտքը դեպքի վայր։
Սա Ադրբեջանի հերթական ահաբեկչությունն է ընդդեմ Արցախի և Արցախի բնակչության։
Յուրաքանչյուր նման ակտ ևս մեկ ապացույց է այն բանի, որ 
▪︎Ադրբեջանը մեր թշնամին է, և նրա հետ խաղաղ համակեցություն հնարավոր չէ,
▪︎Ադրբեջանը շարունակելու է ահաբեկել Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունն այնքան ժամանակ, քանի պատասխան ու հակահարված չի ստացել»։