Ադրբեջանը պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը. Արցախը տեղեկատվություն է տրամադրել ռուս խաղաղապահներին


Ադրբեջանը պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը. Արցախը տեղեկատվություն է տրամադրել ռուս խաղաղապահներին
Մարտ 7 12:54 2022

Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ողղությամբ, կեղծ է և ոչ մի առնչություն չունի իրականության հետ:

Արցախի պաշտպանության բանակից NEWS.am-ին հայտնում են, որ իրականում նշված ուղղություններում վերջին օրերի ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը պարբերաբար խախտվել է ադրբեջանական զինուժի կողմից, որի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Ադրբեջանական կողմից նշված խախտումների արդյունքում ՊԲ-ի ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: