Լոռու մարզում սնունդով բարձված ՊՆ համարանիշներով КамАЗ-ը կողաշրջվել է. կան վիրավորներ


Լոռու մարզում սնունդով բարձված ՊՆ համարանիշներով КамАЗ-ը կողաշրջվել է. կան վիրավորներ
Հուլիս 7 10:42 2017

Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում КамАЗ մակնիշի 2844 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ Լերմոնտով գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի զինվորական հոսպիտալ: Հաղորդվում է, որ КамАЗ- ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում և բարձված է եղեկ սննդամթերքով:

Վթարի պատճառ են հանդիսացել խոշոր եղջերավոր անասունները: Վարորդը, խուսափելով անասուններին բախվելուց, չի կարողացել կառավարել ավտոմեքենան և կողաշրջվել է: