Հայաստանում մարտի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 341 դեպք, որից 406 193-ը`առողջացման, 8536-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4 984 բուժառու:
Մեկ օրում կատարվել է 3 422 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 115 նոր դեպք, առողջացել է 505 քաղաքացի, արձանագրվել է մահվան 8 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 916 349-ի: