Հրդեհ` Արտաշիսյան փողոցի «Մայամի» հյուրանոցում


Հրդեհ` Արտաշիսյան փողոցի «Մայամի» հյուրանոցում
Հուլիս 7 08:26 2017

ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 7-ին՝ ժամը 04:17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 44 հասցեում գտնվող «Մայամի» հյուրանոցում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և չորս մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: