Ֆրանսիական Le Parisien-ը շաբաթ օրը՝ փետրվարի 26-ին, հաղորդել էր, որ Ֆրանսիան մտադիր է մեծացնել Ուկրաինային հատկացվող օգնությունը և ավելի շատ զինտեխնիկա մատակարարել Ռուսաստանից պաշտպանվելու համար: Այդ մասին հայտնել էր Ելիսեյան պալատը՝ պաշտպանության խորհրդի արտակարգ նիստից հետո:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի իշխանություններին ռազմական տեխնիկայի լրացուցիչ մատակարարման որոշման մասին։
Ֆրանսիայի գլխավոր շտաբի տվյալներով՝ հաջորդ շաբաթվա վերջին մոբիլիզացվելու է ավելի քան 9,5 հազար ֆրանսիացի զինվոր։«Մենք կունենանք ավելի քան 1500 ֆրանսիացի զինծառայողներ, որոնք անմիջականորեն կմասնակցեն ՆԱՏՕ-ի առաքելություններին՝ ուժեղացնելու դիրքերը արևելյան թևում», – AFP-ին հայտնել են շտաբում: