Լիբանանահայ երիտասարդի ամուսնության առաջարկը՝ ինքնաթիռում


Լիբանանահայ երիտասարդի ամուսնության առաջարկը՝ ինքնաթիռում
Հուլիս 6 12:15 2017

Լիբանանահայ երիտասարդ Ճագ Սեփիլյանը ընկերուհուն՝ Սարին Այնեճյանին ամուսնության առաջարկ է արել Բեյրութ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում:

Երիտասարդը նախ ուղևորների ուշադրությունն է հրավիրել, ապա բարձրաձայն պատմել երկու տարի առաջ իր կյանքում պատահածի մասին: «Երկու տարի առաջ հայրս մահացավ Հայաստանում: Բեյրութ վերադարձի ժամանակ ծանոթացա մեկի հետ, ով փոխեց կյանքս: Սարինի հետ ծանոթանալուց հետո իմ կյանքն ամբողջությամբ փոխվեց՝ գործս զարգացավ, ֆինանսականս կայունացավ… Ասես՝ Աստված ինձ հրեշտակ ուղարկեց: Այդ իսկ պատճառով երկու տարի անց` դարձյալ նույն ամսին, մենք գնում ենք Հայաստան՝ նշելու մեր ծանոթության երկամյակը»,- ասել է նա ու ծնկաչոք ամուսնության առաջարկություն է արել ընկերուհուն:

Մանրամասները՝ տեսանյութում: