Շիրակի մարզում, հուլիս 4-ին, ժամը 20:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղու 8/2 հասցեի դիմաց բախվել են 55-ամյա Անուշավան Գ.-ի վարած 48 ՏՏ 985 համարանիշի «Նիվան» և 25-ամյա Աղասի Մ.-ի վարած «ՎԱԶ-21063» մակնիշի 34 CA 519 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով «Նիվա»-ի վարորդ Անուշավան Գ.-ն, նրա ուղևոր 29-ամյա Ռուդիկ Գ.-ն և «ՎԱԶ-21063»-ի ուղևորներ 28-ամյա Արտավազդ Ս.-ն և 27-ամյա Հրայր Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն:










