Առնվազն 78 մարդ է զոհվել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության հարավում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Ինչպես հայտնել են աֆրիկյան ԶԼՄ-ները, բեռնատարը, որի բեռնախցիկում գտնվող առևտրականներն ուղևորվում էին շուկա, շրջվել է Բամբարի քաղաքի մոտակայքում, հայտնում է ТАСС-ը:
Տեղի հիվանդանոցի ներկայացուցիչները ճշտել են, որ բացի 78 զոհից, կա նաև 75 վիրավոր: Նախնական տվյալով, վթարը տեղի է ունեցել փոխադրամիջոցի գերբեռնվածության հետևանքով:










