Covid-ի հակամարմինները երեխաների օրգանիզմում 9 ամիս են մնում


Covid-ի հակամարմինները երեխաների օրգանիզմում 9 ամիս են մնում
Փետրվար 23 11:20 2022

Կորոնավիրուսով վարակված ու ապաքինված երեխաների օրգանիզմում վիրուսի հակամարմինները շատ ավելի «երկար» են բնակվում: Ըստ գերմանացի գիտնականների, որոնք հատուկ հետազոտություն են անցկացրել, հակամարմինները պահպանվում են մինչև 9 ամիս: Այս մասին գրում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը՝ իր հերթին հղում անելով հետազոտություն մասնակից, Համբուրգի համալսարանի գիտնական Սորեն Գերստինգին:

Հետազոտության ընթացքում, որին ավելի քան 4500 երեխա է մասնացել, Գերստինգն ու նրա ընկերները ուսումնասիրել են ոչ միայն դեռահասների՝ կորոնավիրուսով վարակվելու հաճախականությունը, այլ նաև, թե ապաքինվելուց հետո ինչքան ժամանակ են դեռ նրանց օրգանիզմում «ապրում» վիրուսի հակամարմինները:

Նրանցից 60-ը Covid-ով վարակվել են ուղղակի, մյուսների ընտնիքներում վարակված անձինք են եղել:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ երեխաները կորոնավիրուսով հազվադեպ են վարակվում: Ի տարբերություն ընտանիքի մյուս անդամների՝ նրանք վարակվում են երկու անգամ ավելի հազվադեպ, քան ընտանիքի առավել տարիքով անդամները:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել նաև, որ COVID-19-ով վարակված ու ապաքինված երեխաների օրգանիզմում 1.7 անգամ ավելի շատ հակամարմին կա, քան մեծահասկաների մոտ:

Ս.Վ.