Համբուրգում G20 գագաթաժողովին ընդառաջ կազմակերպված բողոքի ակցիան ցրելու համար Գերմանիայի ոստիկանությունը ջրցաններ է օգտագործել, փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին։
Բողոքի ակցիային շուրջ 500 մարդ է մասնակցել, հիմնականում՝ ձախակողմյան երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գագաթաժողովի նախօրեին ոստիկանությունը բողոքի ակցիաների է պատրաստվում։ Ոստիկանության համաձայն՝ դրանց շուրջ 8 հազար մարդ կմասնակցի։ Համբուրգում հասարակական կարգը հսկում է շուրջ 20 հազար ոստիկան։










