ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ով երկար ժամանակ` գրեթե մեկ տարի, պայքարում էր դեպսանի պաշտոնի համար այսօր հայտնվել է դիվանագիտական սկանդալի կիզակետում։
Բանն այն է, որ ՌԴ նախագահ Պուտինը կտրականապես դեմ է եղել Հարությունյանի նշանակմանն, ինչն էլ հանդիսացել է երկու մերժման հիմք, սակայան վերջին փորձի ժամանակ Փաշինյանը, որպես անձնական խնդրանք է ներկայացրել Հարությունյանին այդ պաշտոնում իր առաջարկը։
Այսօր ահա դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր հավատարմագրերի պատճեներն է հանձնել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ՝ Ա․Ռուդենկոյին: Սա պետական մակարդակով անհարգալից վերաբերմունք է առաջինը Հայաստանի ղեկավարի, ապա հենց Հարությունյանի նկատմամբ, սա դիվանագիտական չգրված օրենքներից է, որը կիրառվում է այն երկրների կամ դեսպանների նկատմամբ, ովքեր մեղմ ասած հարգանք չեն վայելում։
Այնուամենայնիվ հարկ է նշվել, որ Հարությունյանը բավականին ոգևորված է, որ իրեն ոչ թե դռնապահը, կամ գործավարուհին է ընդունել այլ գոնե ՌԴ ԱԳՆ նախարարի տեղակալը։
Նշենք, որ ըստ դեսպանատան մեր աղբյուրների, Հարությունյանն ևս մեկ խայտռակ որոշում է կայացրել՝ Հայակական բանակի օրը, որը Հայաստանում նշվում է հունվարի 28-ին, նա որոշել է նշել այսօր, այսինքն գրեթե մեկ ամիս անց: Դեսպանտան աշխատակիցները անգամ ծաղրանքով նշում են, որ կարելի է միանգամից նշել Հարությունյանի՝ դեսպանի պաշտոնում բաց թողած բոլոր տոները։
Հիշեցնենք, որ Հարությունյանը 2021 թվականի հուլիսի 20-ին ազատվել էր Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։
Նա դեսպանի պաշտոնում է նշանակվել հունվարի 5-ին: