Հրապարակվել է ԱՄՆ-ում ջրի տակից ի հայտ եկած կղզու տեսանյութը


Հրապարակվել է ԱՄՆ-ում ջրի տակից ի հայտ եկած կղզու տեսանյութը
Հուլիս 4 23:41 2017

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում պատկերվում է ԱՄՆ-ում վերջերս առաջացած կղզին, որն արդեն հասցրել է զբոսաշրջային աշխարհի հայտնություն դառնալ:

Համապատասխան տեսանյութը հրապարկվել է The Outer Banks-ի թվիթերյան էջում: Հաղորդվում է, որ ջրի տակից դուրս եկած ցամաքի երկարությունը կազմում է 1.6 կմ: Մարդիկ նորահայտ ցամաքն անվանել են Խեցու կղզի:

Միևնույն ժամանակ լայնությունը կազմում է 152 մետր, սակայն կղզու չափսերը գնալով մեծանում են:

Ինչպես պնդում են տեղի բնակիչները, կղզին հայտնվել է այս տարվա ապրիլին: Ճանապարհորդների շրջանում այն արդեն մեծ ճանաչում է վայելում, թեև արտակարգ ծառայությունները կոչ են անում զերծ մնալ այնտեղ այցելելուց: