Արցախում փետրվարի 12-ին կատարվել է 497 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք։ Մահացել է 1 մարդ։
Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 47 վարակակիր:
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5054 քաղաքացու հետազոտություն, որից 1491 մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: