Վերջին 14 օրում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը աճել է 437 տոկոսով. Հայաստանը ըստ Եվրամիության չափանիշների մուգ կարմիր գոտում է գտնվում


Վերջին 14 օրում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը աճել է 437 տոկոսով. Հայաստանը ըստ Եվրամիության չափանիշների մուգ կարմիր գոտում է գտնվում
Փետրվար 9 08:46 2022

Վերջին 14 օրում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը աճել է 437 տոկոսով. Հայաստանը ըստ Եվրամիության չափանիշների մուգ կարմիր գոտում է գտնվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Մասնագետի խոսքով՝ վերջին 14 օրերի ընթացքում դրական թեստերի մասնաբաժինը կազմել է 38.5 տոկոս, մինչդեռ նախորդ 14 օրերին եղել է 10.5 տոկոս:

Ավելին, 0-18 տարեկան երեխաների շրջանում հիվանդացությունը, մասնսագետի խոսքով, շարունակում է աճել: Մասնավորապես, 3-5տարեկանների շրջանում հիվանդացությունը աճել է 7.3 անգամ, 6-17 տարեկանների շրջանում՝ 4 անգամ, իսկ 18-23 տարեկանների շրջանում՝ 5.3 անգամ:

Հիվանդացության աճ, մասնագետի խոսքով, գրանցվում է Հայաստանի բոլոր մարզերում, սակայն այն առավել բարձր է Երևանում:

Ռոմելլա Աբովյանը նաև նշեց, որ երկրում հիմա տարածվում է կորոնավիրուսի օմիկրոն շտամը, որով վարակվածները ավելի հազվադեպ են հոսպիտալացման կարիք ունենում, քան նախորդ՝ դելտա շտամով վարակվածները:

Աղբյուրը՝ med.news.am