Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում ստացել է 858.981 մարդ


Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում ստացել է 858.981 մարդ
Փետրվար 7 10:40 2022

Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում (2 դեղաչափ) ստացել է 858 հազար 981 մարդ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Միայն առաջին դեղաչափ ստացած անձանց թիվը 195 հազար 197 է:

Խթանիչ դեղաչափ (բուստեր) ստացել է 12 հազար 397 մարդ:

Ընդհանուր առմամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 1 միլիոն 925 հազար 556 պատվաստում: