Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2467, մահվան՝ 6 նոր դեպք


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2467, մահվան՝ 6 նոր դեպք
Փետրվար 6 11:40 2022

Հայաստանում փետրվարի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2467 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 389 957-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 8086 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Փետրվարի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1554 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9640-ի:

 

Մեկ օրում առողջացածների թիվը 2280 է, ընդհանուր առողջացածներինը՝ 350 636, փաստացի բուժվողներինը՝ 29 681 (մեկ օրում ավելացել է 180-ով): Մեկ օրում արվել է 6640 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 778 485 թեստ: