Տեսանյութ. Հայաստանում թուրքերն անշարժ գույք են ձեռք բերել. Վահան Քերոբյան


Տեսանյութ. Հայաստանում թուրքերն անշարժ գույք են ձեռք բերել. Վահան Քերոբյան
Փետրվար 3 15:21 2022

Հայաստանում թուրքերն անշարժ գույք են ձեռք բերել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարութույան նիստից հետո հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` արձագանքելով լուրերին, թե վերջին շրջանում թուրքերը Հայաստանում կապիտալ են ձեռք բերում։

«Միշտ եղել է, օրինակ` անշաժ գույք, ընկերություններ»,– ասաց Քերոբյանը։ Ավելի կոնկրետ տեղեկատվության համար, թե Թուրքիայի քաղաքացիներն ինչ գույք ունեն Հայաստանում, նախարարը լրագրողներին առաջարկեց դիմել Կադաստրի կոմիտե, պետռեգիստր և Կենտրոնական դեպոզիտարիա։ Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունն այդ առումով Թուրքիայի համար միշտ բաց է եղել, բացի 2021թ–ից, երբ կառավարությունը թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ էմբարգո կիրառեց։

Տեսանյութը այստեղ.