Շուշիի գորգերի հավաքածուն անգին է. ամեն ինչ պետք է անել, որ հավաքածուն պահպանվի՝ լինի Արցախում թե Հայաստանում. Գորգագետ


Շուշիի գորգերի հավաքածուն անգին է. ամեն ինչ պետք է անել, որ հավաքածուն պահպանվի՝ լինի Արցախում թե Հայաստանում. Գորգագետ
Հունվար 30 22:17 2022

Արցախյան 44-օրյա պատերազմի թեժ օրերին Շուշիի գորգերի թանգարանից մեծ դժվարությամբ, գիշերով, պայթող արկերից փրկված մոտ 170 գորգ ժամանակավորապես պահպանվում էին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, սակայն պարզվում է՝ թանգարանի տնօրինությունն այլևս չի կարող դրանք պահել, և ասել են, որ թանգարանից հանեն գորգերը:

 

 

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկել է գորգերը տեղափոխել Հայաստանի պատմության թանգարան, Հայոց ազգագրության թանգարան, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, սակայն Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը չի ընդունել նախարարության առաջարկները:

 

 

Նրա խոսքով՝ Սարդարապատի թանգարանում առկա գորգերի 2-3 տոկոսն են կարողանում ցուցադրել: Ավելին, Սարդարապատի թանգարանը գորգերի համար ընդհանրապես նախատեսված չէ:

 

«Իրենց մոտ գորգերի ցեցի վարակ կա. ես չեմ կարող գորգերը տանել այնպիսի տեղ, որտեղ հիվանդություն կա: Նույն խնդիրը կա նաև Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում»,- մեզ հետ զրույցում նշել էր Վարդան Ասծատրյանը:

 

Գորգագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշխունջ Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ հավաքածուն հայոց գորգագործական մշակույթի բացահայտման, ուսումնասիրման և ընդհանրապես մեր պատմամշակութային ժառանգության համար անսահման նշանակություն ունի, և դա պետք է ամեն կերպ պաշտպանել:

Ավելին՝ 168.am