Տեսեք՝ ինչպես են միասին իրենց շքեղ հանգիստը վայելում Սամվել Ալեքսանյանի ու Սամվել Կարապետյանի կանայք՝ Դուբայում(տեսանյութ)


Տեսեք՝ ինչպես են միասին իրենց շքեղ հանգիստը վայելում Սամվել Ալեքսանյանի ու Սամվել Կարապետյանի կանայք՝ Դուբայում(տեսանյութ)
Հունվար 27 15:09 2022

Armlady.am-ն արդեն տեղեկացրել է, որ գործարար Սամվել Ալքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, այս օրերին իր հանգիստ է վայելում Դուբայում: Նա այնտեղ է մեկնել մասնավոր ինքնաթիռով: Շողերինայի հետ հանգստի են մեկնել նաև նրա 2 դուստրերը եւ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի կինը՝ Էթերի Կարապետյանը։

 

Շողերինան հաճախ է հրապարակումներ Էթերի Կարապետյանի հետ.նրանք քավոր-սանիկ հարաբերություններ ունեն:

 

Video Player

Օրերս Էթերիի տարեդարձն էր: Այս առիթով Շողերինան ինստագրամյան իր էջում նրա հետ լուսանկար էր հրապարակել՝ շնորհավորելով նրա ծննդյան օրը:

 

«Ծնունդդ շնորհավոր, սիրելիս»,- լուսանկարին կից գրել է Շողերինան:

Հավելենք, որ Շողերինա Մկրտչյանը բավական ակտիվ է ինստագրամ սոցիլական հարթակում:

Համացանցային իր այս ակտիվությամբ նա հստակորեն տարբերվում է նախկին և ներկա պաշտոնյաների կանանցից:

 

Video Player

Ինստագրամում նա ունի շուրջ 36.000 հետևորդ, որոնց թիվը գնալով ավելանում է:

Շողերինան հաճախ է տեսանյութեր հրապարակում ընտանեկան բիզնեսի գործարաններից ու առևտրի կենտրոններից:

Ինստագրամի հարթակը նա մշտապես օգտագործում է նաև սեփական բիզնեսը գովազդելու համար: