Լեհաստանում ԼԳԲՏ ակտիվիստները փորձում են տրանսգենդեր կովին փրկել սպանդից


Լեհաստանում ԼԳԲՏ ակտիվիստները փորձում են տրանսգենդեր կովին փրկել սպանդից
Հունվար 26 20:02 2022

Լեհաստանում ԼԳԲՏ ակտիվիստները փորձում են փրկել կովին, որը համարվում է տրանսգենդեր, հայտնում է Zrzutka տեղական հրատարակությունը։ Կովի տերը որոշել է նրան սպանդանոց ուղարկել, քանի որ պարզվել է` նա անպտուղ է։

Ինչպես պատմել են կամավորները, Պոմադկա անունով կովը, որն, իրենց կարծիքով, նման է ցուլի, չի կարող տիրոջը օգուտ ու շահույթ բերել, ուստի տղամարդը որոշել է ազատվել նրանից։ Այնուամենայնիվ, ակտիվիստները փորձում են տապալել ֆերմերի ծրագրերը, քանի որ կարծում են, որ կենդանին տրանսգենդեր է:

«Նա այնքան է ամաչում կովից, նույնիսկ չի ուզում վաճառել այն, բայց ես կարողացա համոզել նրան»,- ասել է ակտիվիստներից մեկը։

 
 

Ֆերմերը ասել է, որ 5000 զլոտիով կտա կովին։ Կամավորներին գինը բարձր է թվացել, բայց նրանք կարողացել են հավաքել անհրաժեշտ գումարը` Պոմադկային գնելու համար։

Իրավիճակը մեկնաբանել են նաև անասնաբույժները՝ ասելով, որ կովի տրանսսեքսուալ լինելը լրիվ աբսուրդ է։ Մասնագետների կարծիքով՝ Պոմադկան թերզարգացած ծննդաբերական ուղիներ ունի, ինչը տեղի է ունենում, երբ կովը երկվորյակներ է ծնում։



loading...