«Toninio Lamborghini» Իտալական լյուքս դասի սուրճը «Երևան մոլ»-ում բացեց իր խանութ-բարը. (Տեսանյութ, լուսանկարներ)


«Toninio Lamborghini» Իտալական լյուքս դասի սուրճը  «Երևան մոլ»-ում բացեց իր  խանութ-բարը. (Տեսանյութ, լուսանկարներ)
Հունվար 26 16:00 2022

 

Սուրճի սիրահարներն այսուհետ  «Երևան մոլ»-ում կարող են վայելել «Տոնինիո Լամբորգինի» բրենդի ներկայացրած բարձրորակ ըմպելիքները

«Երևան մոլ»-ում տեղի ունեցավ «Տոնինիո Լամբորգինի» իտալական ապրանքանիշի խանութ-բարի պաշտոնական բացումը։ Այսուհետ «Երևան մոլ»-ի առաջին հարկում սուրճի սիրահարները կարող են վայելել իտալական սուրճի համը կամ խանութ-բարում ներկայացված հարուստ տեսականուց ընտրել սուրճ, տաք շոկոլադ կամ էներգետիկ ըմպելիք։ Ի դեպ, այս բրենդի ապրանքապեսակները ներկայացված են նաև լավագույն սուպերմարկետներում և ռեստորաններում։ 

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Ընկերությունը հաճախորդներին ներկայացնում է տարբեր շահավետ առաջարկներ։

Խանութ-բարի բացման արարողության ընթացքում տեսաուղերձով հանդես եկավ ընկերության գործադիր տնօրեն Ֆերուչիո Լամբորգինին՝  Իտալացի արդյունաբերող ու գործարար, Lamborghini Trattori, Automobili Lamborghini և մի շարք այլ ընկերությունների հիմնադիր Ֆերուչիո Լամբորգինիի թոռը։ 

Нет описания.

Нет описания.

Нет описания.

1981 թվականին կրտսեր Լամբորգինիի հոր՝ Տոնինիո Լամբորգինիի  հիմնադրած նույնանուն իտալական ապրանքանիշը մոտ մեկ տարի է, ինչ ներկայացված է Հայաստանում․ մեր երկրում այս ապրանքանիշի բացառիկ ներկայացուցիչը «Բարիստա Մարկետ» ընկերությունն է։   Ֆերուչիո Լամբորգինին իր տեսաուղերձի ընթացքում  հատուկ շնորհակալություն հայտնեց «Բարիստա մարկետ» ընկերությանը՝ իրալական այս ապրանքանիշը հայաստանցիներին հրամցնելու, մասնավորապես՝ ապրանքանիշի արժեքներին ու  էսթետիկ կանոններին համապատասխան վայր՝ խանութ-բար ստեղծելու համար։

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

«Բարիստա մարկետ» ընկերության գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը նշեց՝  հաճախորդները հնարավորություն կունենան  ոչ միայն գնել այս բրենդի  ապրաքատեսակները, այլև տեղում փորձել։

«Այստեղ ստեղծված է հաճելի մթնոլորտ․ կարելի է  նաև գործնական հանդիպումներ անցկացնել։ Ապրանքն արտադրվում է Իտալիայում և  ներմուծվում է այդ երկրից։ Հայաստանում մենք դեռևս ներկայացնում ենք էսպրեսոն, տաք շոկոլադն ու էներգետիկ ըմպելիքը», — նշեց Դավիթ Հարությունյանը՝ վստահեցնելով՝ սա դեռ սկիզբն է․ «Բարիստա մարկետ»-ը դեռ երկար ճանապարհ է անցնելու իտալական վերոնշյալ ապրանքանիշի հետ միասին։

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Հայաստանում «Տոնինիո Լամբորգինի» ապրանքանիշի դեսպան Ներսես Ավետիսյանն էլ ընդգծեց՝ ինքը սուրճի սիրահար է ու վստահեցնում է՝ այստեղ սուրճի ամենապահանջկոտ սիրահարներն անգամ կգտնեն այն, ինչ փնտրում են։

Խանութ-բարի բացման արարողությանը հրավիրված՝ «ArmDay.am» կայքի  գլխավոր խմբագիր Տաթև Այվազյանը, որը սուրճի սիրահար է, ընդգծեց՝ «Տոնինիո Լամբորգինի»-ի ներկայացրած սուրճերն այնքան բազմազան են ու որակյալ, որ յուրաքանչյուրը կարող է գտնել իր քիմքին համապատասխան սուրճ։

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

«Սուրճ սիրող ու գնահատող մարդիկ, վստահ եմ, լավագույն գնահատականն են տալու», — ընդգծեց Տաթև Այվազյանը։

Մարիաննա Հարությունյանը, որը մասնագիտությամբ բժիշկ է, նշեց՝ արդեն իսկ փորձել է «Տոնինիո Լամբորգինի»-ի ներկայացրած էներգետիկ ըմպելիքը․ այն, իսկապես, ծանր ու անքուն աշխատանքային օրվանից հետո էներգիա է տալիս։

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

«Սուրճի սիրահար եմ, բայց էսպրեսո սուրճ չէի սիրում․ Հայաստանի շուկայում եղած սուրճերի համային որակները չէի հավանում, սակայն այս ապրանքանիշի ներկայսացրած էսպրեսոն փորձելուց հետո հասկացա՝ գտա իմ սուրճը», — նշեց բժշկուհի Մարիաննա Հարությունյանը՝ սուրճի սիրահարներին խորհուրդ տալով անպայման փորձել այս ապրանքանիշի  ներկայացրած ըմպելիքները, որոնք բարձրորակ են  և ունեն յուրահատուկ համային որակներ։