Շահվեդյանի որոշմամբ ու Փաշինյանի հրահանգով կալանքի որոշումներ են տրվել նաև «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներին.Մանուկյան


Շահվեդյանի որոշմամբ ու Փաշինյանի հրահանգով կալանքի որոշումներ են տրվել նաև «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներին.Մանուկյան
Հոկտեմբեր 19 21:37 2026

Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Գրում է ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ շարունակելով;

Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի որոշումներ են տրվել.

Գագիկ Ծառուկյանին

ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանին

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին

«Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին

Խնդրում եմ լրացնել քաղաքական կալանքների շարքը, որոնք չեմ արձանագրել։

Հ.Գ. Մասիս Մելքոնյանի որոշումներն ու Մանվել Շահվերդյանի քրեական գործերով « օրինական» որոշումներ չառաջարկել։ Դրանց դեռ կանդրադառնամ։ Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին...

Հ.Հ.Գ. սա սպառնալիք ու հատկապես՝ հոգեբանական ճնշում թող չդիտվի դատավորի նկատմամբ։ Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը...