2003-2015 թվականներին Հայաստանում աշակերտների 16-28%-ը չի հաղթահարել մաթեմատիկայի միջազգային գնահատման նվազագույն շեմը։ Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նախաձեռնած լսումների ժամանակ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ տագնապալի տվյալներ ներկայացնելով Հայաստանի դպրոցներում երեխաների կրթության մակարդակի վերաբերյալ։
Սա, նրա խոսքով, վկայում է ամբողջ թվերի եւ կոտորակների մասին տարրական գիտելիքների պակասի, ինչպես նաեւ պարզ թվաբանություն կատարելու անկարողության մասին։