Նման խոսակցություն մեր իրականության մեջ գոյություն չունի.ՔՊ-ն հերքում է ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին տեղեկությունները


Նման խոսակցություն մեր իրականության մեջ գոյություն չունի.ՔՊ-ն հերքում է ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին տեղեկությունները
Հունվար 25 11:55 2022

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ասուլիսի ընթացքում հերքեց մամուլում տարածվող տեղեկությունները, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում ռուսական 102-րդ ռազմաբազան հնարավոր է դուրս բերվի Գյումրիից.

«Նման խոսակցությունները որևէ հիմնավորում չեն, դրանք մեկնաբանության ենթակա չեն:Նման խոսակցություն մեր իրականության մեջ գոյություն չունի: Լրատվամիջոցների նման մեկնաբանությունները որևէ հիմնավորում չունեն, դրանք մտացածին են»,-ասաց ՔՊ քարտուղարը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ հիշեցրեց, որ ռուսական ռազմաբազայի հետ պայմանագիրը մինչև 2049թ-ն է.

«Նման տեղեկություններն ուղղակի անհեթեթություն են»,-ասաց նա: