Ծիրանի ամենալավ շրջանն է ու բոլորս տարվա այս հատվածում անխնա ծիրան ենք ուտում, բայց գիտենք արդյոք`որն ինչ է:
Հայաստանում աճում է ծիրանի հիմնականում երեք տեսակ`
ՄԵԾ - ՇԱԼԱԽ
ՓՈՔՐ - ԱՂՋԱՆԱԲԱԹ
Եւ ՄԻՋԻՆ - ԵՂԵԳՆԱՁՈՐ
ՇԱԼԱԽ - Մեծը այն տեսակն է, որը սովորաբար դնում են հարսանիքի սինու մեջ կամ ուղարկում եվրոպաներ հարազատներին: Մեծ Շալախ ծիրանով հիմնականում զարմացնում են զբոսաշրջիկներին: Այս տեսակը ամենաթանկն, բայց ամենաանհամն է: Այնպես որ եթե ձեր ուտելու համար եք գնում, իմաստ չունի թանկ վճարել անհամ մեծության համար:
ԱՂՋԱՆԱԲԱԴ -Երկրորդ տեսակակը`ամենաքաղցրն է: Յուրաքանչյուր տան տիկին գիտի, որ ջեմն ու մուրաբան, չգիտեմ դա ինչ է նշանակում, բայց նաեւ “կանֆիտյուրը” պետք է հենց աղջանաբաթ կոչվող փոքրիկ ծիրաններից պատրաստել: Սալորի չափ ունեցող ու կարմրաթուշ այս ծիրանները կարելի է անվերջ ուտել: Առանձնահատուկ համեղ են նաեւ այս տեսակի կորիզները:
ԵՂԵԳՆԱՁՈՐ Միջինը`եղեգնաձորը իրականում ոչնչով աչքի չի ընկնում: Այն սկսում են ուտել այն դեպքում, երբ նախորդ երկու տեսակները վերջանում: Սա ոչ քաղցր է, ոչ էլ գեղեցիկ: Տպավորություն է, որ մնացած աշխարհում մարդիկ հենց այս ոչինչ չասող տեսքով ծիրանն են ուտում: Այս ամենով հանդերձ`անգամ բրիտանացի գիտնականները դեռ չեն պարզել, թե ինչի է հենց այս տեսակը Եղեգնաձոր կոչվում:
Սրանք Հայաստանում ծիրանի ամենատարածված տեսակներն էին: Կերեք ծիրան, բայց հիշեք գլխավոր նախապայմանը`մոտերքում ինչ որ տեղ պետք է անպայման զուգարան լինի: