Հունական աղցանի ճիշտ բաղադրատոմսը


Հունական աղցանի ճիշտ բաղադրատոմսը
Հունվար 23 15:28 2022

Բաղադրատոմսով ELLE-ի հետ կիսվել է Eva ռեստորանի շեֆ-խոհարար Անդրեյ Կրասովը:
Բաղադրիչներ
1. Վարունգ – 2 հատ
2. Լոլիկ – 2 հատ
3. Ռամիրո պղպեղ – 1 հատ
4. Ֆետա պանիր – 60 գ
5. Մարինացված ձիթապտուղ (կալամատա և հսկա) – 30 գ
6. Ցորենի հաց – 20 գ
7. Կապերս – 5 հատ
8. Մարինացված կարմիր սոխ – 1/3 սոխ
9. Սամիթ
10. Չորացրած օրեգանո

Մարինադ՝ կարմիր սոխի համար՝

1. Շաքարավազ – 125 գ
2. Քացախ – 120 մլ

Սոուսի համար՝

1. Ձիթապտղի յուղ – ըստ ճաշակի
2. Բալզամիկ քացախ – ըստ ճաշակի
3. Սխտորի յուղ – 5 մլ
4. Պղպեղ – ըստ ճաշակի
5. Աղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Կեղևազրկված վարունգը, թարմ լոլիկն ու պղպեղը կամայականորեն կտրատել:

2. Տապակել կտրատած հացը:

3. Շաքարավազը և քացախը խառնել: Ստացված սոուսի մեջ մարինացնել սոխը 2 ժամ:

4. Խորը ամանի մեջ լցնել բանջարեղենը, չորահացը, ձիթապտուղները, կտրատած թթու կարմիր սոխը, սամիթը, օրեգանոն։

5. Ավելացնել սոուսը և խառնել։

6. Պատրաստի աղցանի վրա դնել ֆետա պանիրը և կապերսը: