30-ամյա հունգարուհու վարսերը սկսել են սպիտակել 13 տարեկանում, ինչից հետո նա որոշել է այլևս չկտրել դրանք (լուսնակարներ)


30-ամյա հունգարուհու վարսերը սկսել են սպիտակել 13 տարեկանում, ինչից հետո նա որոշել է այլևս չկտրել դրանք (լուսնակարներ)
Հունվար 23 12:20 2022

Հունգարիայում բնակվող 30-ամյա Աննա Շեփարդը սրտնեղել էր, երբ սպիտակ վարսեր սկսեց հայտնաբերել գլխի վրա դեռևս դպրոցում: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, աղջկան դպրոցում «Կրուելա» մականունն էին տվել «Դիսնեյի» «101 դալմատին» ֆիլմի հերոսուհու անունից:

Այնուամենայնիվ, հունգարուհին որոշել է ընդունել իր մոխրագույն վարսերը: Ոգեշնչվելով տեղի գուղական կոլորիտով՝ ագարակատիրուհին որոշել է երկարացնել վարսերը: Այժմ նա պնդում է, որ վարսերը գրեթե չի կտրել 14 տարեկանից սկսած: Վարսերը նա լվանում է ամիսը մեկ անգամ՝ պնդելով, որ դա վարսերը լավ վիճակում պահելու միակ եղանակն է: Բացի այդ, նա կարող է
 
շաբաթներով չսանրվել:  
 

Այժմ Աննան ավելի քան 16 000 հետևորդ ունի Instagram-ում, որոնք սիրում են տեսնել նրա երկար և յուրօրինակ մազերով լուսանկարները: