Լողազգեստով Վերա Բրեժնևան հիացրել է երկրպագուներին


Լողազգեստով Վերա Բրեժնևան հիացրել է երկրպագուներին
Հունվար 20 15:55 2022

Երգչուհի Վերա Բրեժնևան Instagram-ում երկրպագուներին ուրախացրել է Մալդիվներում հանգստի ժամանակ արված գայթակղիչ կադրերով։ 39-ամյա արտիստը սև լողազգեստով նկարների շարք է հրապարակել և կիսվել «դրախտային» հանգստից իր տպավորություններով։

«Անցավ իմ կախարդական արձակուրդի մեկ շաբաթը... Եվ բացի հանգստությունից, շրջապատի գեղեցկությունից, ինձ ներքուստ լցրել էր նաև այս ... տեղը, մարդիկ, իրադարձությունները, սնունդը: Ամեն ինչ կատարյալ էր: Նույնիսկ այն, որ ես մի քանի օր փոքր-ինչ հիվանդ էի, ինձ չխանգարեց, որպեսզի վայելեմ տեղի ունեցողը... Թող ամբողջ տարին այս արձակուրդի նման շքեղ լինի»,- հրապարակմանը կից գրել է Վերան։