Պարոն Դումանյան, ոստիկանները ձեզ էլ ե՞ն տարել площадка. Փաշինյանը՝ Դումանյանին


Պարոն Դումանյան, ոստիկանները ձեզ էլ ե՞ն տարել площадка. Փաշինյանը՝ Դումանյանին
Հունվար 20 12:32 2022

Հայաստանում բնակարանային գողության մեծ խնդիր կա։ Ընդ որում բացահայտման տոկոսները ցածր են։ Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նկատեց՝ թույլ նախազգացում ունեն, որ պարեկային ոստիկանության ծառայության որոշակի վերաձևավորման օգնությամբ կարող են բնակարանային գողությունների կանխարգելման բավականին հզոր մեխանիզմ գործարկել։
«Արդեն կան կոնկրետ գաղափարներ, բայց հիմա պարզապես ուզում ենք չշեղվել մարզերում համակարգի ներդրման գործից, բայց հընթացս այդ վերաձևավորումը կանենք և առնվազն լրջորեն կքննարկենք»,-ասաց վարչապետը։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հավելեց՝ իր ընտանիքի անդամները նույնպես շփվել են պարեկային ծառայության հետ և արձանագրել էական բարձր սպասարկման որակ։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նույնպես ցանկացավ պարեկային ոստիկանության վերաբերյալ խոսել, ինչին ի պատասխան վարչապետը կատակով ասաց. «Պարոն Դումանյան, ձեզ էլ ե՞ն տարել площадка»։

Վահրամ Դումանյանն էլ ասաց, որ փոխվել է ոստիկանության նկատմամբ վերաբերմունքը, ինչը շատ կարևոր է։

«Այսօր ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի, ամեն օր նկատում եմ, որ ոստիկանություն-հասարակություն այս ամբողջականությունը շատ ներդաշնակ է»,-ասաց նախարարը։