«Ասում են՝ բիզնեսն էդքան տուժել է, հիմա նորից սահմանափակում եք մտցնում, որ մենակ պատվաստված կամ բացասական թեստ ունեցող անձինք կարող են ռեստորան գնալ և այլն, և այլն»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով հունվարի 22-ից ուժի մեջ մտնող նոր սահմանափակումներին. «Տեսչական մարմինները պետք է խստագույնս հետևեն սահմանափակումների իրականացմանը. պատասխանատվությունը կրելու են տնտեսվարողները: Սա արվում է հենց տնտեսվարողների շահերից: Հակառակ դեպքում, երբ մեր հիվանդանոցները լցվեն ամբողջությամբ ու հնարավորություն չունենանք բուժօգնություն ցուցաբերել մարդկանց, ստիպված կլինենք գնալ լոքդաունի: Բոլոր ռեստորանները, խանութները, ասենք, կարող են մեկ ամսով փակվեն»,- նշեց Փաշինյանը: |