Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը առանցքային նշանակություն ունի ԵՄ-ի համար. ԵՄ-ն՝ ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մոսկովյան հանդիպման մասին


Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը առանցքային նշանակություն ունի ԵՄ-ի համար. ԵՄ-ն՝ ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մոսկովյան հանդիպման մասին
Հունվար 14 22:23 2022

ԵՄ-ն ողջունում է և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի պատրաստակամությունը՝ աշխատելու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ և այդ նպատակով հատուկ բանագնացների նշանակումը։ Այդ մասին ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի հայտարարության մեջ։

«Այս ուրբաթ հատուկ բանագնացների առաջին հանդիպումը կարևոր քայլ էր, և Եվրամիությունը խրախուսում է և՛ Թուրքիային, և՛ Հայաստանին հետագա ջանքեր գործադրել այս ուղղությամբ։

Հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած հետագա կոնկրետ քայլ լավ նորություն կլինի տարածաշրջանային կայունության և հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար։

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը առանցքային նշանակություն ունի ԵՄ-ի համար երկու երկրների հետ հարաբերություններում։ 2014 թվականից ի վեր ԵՄ-ն ավելի քան 4,5 միլիոն եվրո է տրամադրել նախագծերին, որոնց նպատակն է հող նախապատրաստել հարաբերությունների կարգավորման համար մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը և հաղորդակցության փոխանակումը:

ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել հարաբերությունների կարգավորմանն ուղղված հնարավոր լրացուցիչ քայլերին», - ասված է հայտարարությունում: