14 միլիոն դրամի ծաղիկներ, 5 միլիոնի՝ շքանշաններ. Սարգսյանի և Փաշինյանի աշխատակազմերի 2022 -ի առաջին գնումները


14 միլիոն դրամի ծաղիկներ, 5 միլիոնի՝ շքանշաններ. Սարգսյանի և Փաշինյանի աշխատակազմերի  2022 -ի  առաջին գնումները
Հունվար 14 22:03 2022

 ՀՀ վարչապետի և նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմերի՝ 2022 թվականին կատարած առաջին գնումները:

 

 

Եվ այսպես՝ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հունվարի 4-ին մեկ անձից գնման ընթացակարգով գնել է 10 միլիոն դրամի ներկայացուցչական ծառայություններ։

 

 

 

 

Հունվարի 4-ին նախագահի աշխատակազմը 5 միլիոն դրամով 140 հատ շքանշան է գնել։

 

3.5 միլիոն դրամ էլ հատկացրել է նախագահի նստավայրի շենքերի ու կառույցների ընթացիկ նորոգմանը։

 

 

Հունվարի 4-ին գնման պայմանագրեր է կնքել նաև վարչապետի աշխատակազմը։

 

2 միլիոն 835 հազար դրամով ձեռք են բերել 21 բազկաթոռ։

 

 

Հունվարի 4-ին վարչապետի աշխատակազմը գնել է նաև 14 միլիոն դրամի ծաղիկ և ծաղկային կոմպոզիցիա։



loading...