Նիկոլ Փաշինյանն իր խորհրդական Արտաշես Թումանյանին մի քանի օրով գործուղել է Սյունիքի մարզ՝ Մեղրի


Նիկոլ Փաշինյանն իր խորհրդական Արտաշես Թումանյանին մի քանի օրով գործուղել է Սյունիքի մարզ՝ Մեղրի
Հունվար 14 15:06 2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաննն իր խորհրդական Արտաշես Թումանյանին գործուղել է Սյունիքի մարզ:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանին 2022 թվականի հունվարի 14-17-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (քաղաք՝ Մեղրի):

2. Արտաշես Թումանյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (քաղաք՝ Մեղրի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»:

Հիշեցնենք, որ Արտաշես Թումանյանը մինչեւ վերջերս Իրանում ՀՀ դեսպանն էր: Նա երկար տարիներ զբաղեցրել է այդ պաշտոնը:



loading...