Ադրբեջանում հրատարակվել է մանկական գիրք Հայաստանի եւ Արցախի դեմ ագրեսիայի մասին


Ադրբեջանում հրատարակվել է մանկական գիրք Հայաստանի եւ Արցախի դեմ ագրեսիայի մասին
Հունվար 14 13:10 2022

Ադրբեջանում հրատարակվել է մանկական գիրք Հայաստանի եւ Արցախի դեմ ագրեսիայի մասին։  Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, գիրքը կոչվում է «Մեր մեծ հաղթանակը», այն լույս է տեսել Բաքվի գործադիր իշխանության եւ «Տարածաշրջանային զարգացում» հասարակական միավորման համատեղ ջանքերով։  Գիրքը դառնալու է Ադրբեջանի պատմության ուսումնասիրման ուսումնական ձեռնարկ դպրոցականների համար։