Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 298 նոր դեպք, 4 մարդ մահացել է


Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 298 նոր դեպք, 4 մարդ մահացել է
Հունվար 13 11:37 2022

Հունվարի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք, մահացել է 4 մարդ։ 

Ընդհանուր առմամբ, կատարվել է 2625952 թեստավորում: Երեկ կատարվել է 5763 թեստավորում։

Վարակվածների ընդհանուր թիվը՝ 346811 է։ Առողջացածների թիվը՝ 333311-ը, փաստացի այս պահին բուժվում է 3972 մարդ։

Համավարակի պատճառով մահացել է 8014 մարդ, եւս 1514 անձ մահացել է հարակից այլ հիվանդության պատճառով, սակայն վարակված է եղել նաև կորոնավիրուսով։