«Պայթյուն» և «հրդեհ» մետրոպոլիտենում. Երևանում ԱԻՆ զորավարժություններ են տեղի ունեցել


«Պայթյուն» և «հրդեհ» մետրոպոլիտենում. Երևանում ԱԻՆ զորավարժություններ են տեղի ունեցել
Հուլիս 1 11:59 2017

Հունիսի 30-ի ուշ երեկոյան Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում ոչ սովորական իրավիճակի էր: Տեղում էին ոստիկաններն ու փրկարարները, ԱԻՆ ավտոմեքենաները, Շտապ օգնության, հրշեջների բրիգադը։

Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում զորավարժություններ են տեղի ունեցել, որոնց նպատակն է մետրոյի աշխատակիցների, փրկարարների, ոստիկանների, բժիշկների, «Երևան ջուր», «Երևան գազ», «Հայաստանի էլցանցեր» ընկերությունների աշխատակիցների աշխատանքի համակարգումը։

Աշխատակիցների աշխատանքը գնահատել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։ 

Ըստ սցենարի՝ «Հանրապետության Հրապարակ» կայարանում պայթյուն է որոտացել։ 90 մարդ է տարհանվել, որոնց կեսը՝ տուժածներ։ Զորավարժությունների երկրորդ փուկում պայթյուն է որոտացել «Երիտասարդական» կայարանից «Հանրապետության Հրապարակ» ուղևորվող գնացքում։ Պայթյունին հետևել է հրդեհը, սակայն մեքենավարին հաջողվել է գնացքը կայարան հասցնել։ ԱԻՆ-ի քիմիկոսները ստուգել են տեղանքը՝ փորձելով գտնել թունավոր նյութեր (առկայության պարագայում)։ Ստանալով բացասական պատասխան՝ հրշեջները սկսել են հանգցնել հրդեհը։ Գնացքում գտնվող մարդիկ տարհանվել են, հրդեհը՝ հանգցվել։

Տուժածներին հենց մեկտորյի կայարանում առաջին օգնություն է ցուցաբերվել։