«Օմիկրոն» շտամով հարուցված COVID-19-ի դեպք է արձանագրվել Հայաստանում


«Օմիկրոն» շտամով հարուցված COVID-19-ի դեպք է արձանագրվել Հայաստանում
Հունվար 8 19:44 2022

Հայաստանում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամով հարուցված կորոնավիրուսային հիվանդության երկու դեպք, որոնք բերովի են։ Այդ մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

 
 
 

Որպես COVID-19-ով պացիենտներ՝ նրանք ենթարկվել են համաճարակաբանական հետազոտության, Հայաստան ժամանելուն պես նրանց քթըմպանի նմուշները հետազոտվել են նաև սեքվենավորման մեթոդով, որի արդյունքում էլ հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը։

 
 
 

Պացիենտների վիճակը բավարար է, չեն հոսպիտալացվել, երկուսն էլ բուժում են ստանում տանը։