Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 195 նոր դեպք, 3 մարդ մահացել է


Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 195 նոր դեպք, 3 մարդ մահացել է
Հունվար 8 12:05 2022

Հունվարի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք, մահացել է 2 մարդ։ Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ անձն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 2599841 թեստավորում: Երեկ կատարվել է 4 985 թեստավորում։

Վարակվածների ընդհանուր թիվը՝ 345713 է։ Առողջացածների թիվը՝ 332753-ը, փաստացի այս պահին բուժվում է 3449 մարդ։
Համավարակի պատճառով մահացել է 7999մարդ, եւս 1512 անձ մահացել է հարակից այլ հիվանդության պատճառով, սակայն վարակված է եղել նաև կորոնավիրուսով։