Երեկ Մոսկվային կրկին պատուհասել են ուժեղ փոթորիկն ու հորդառատ անձրևները, ինչի հետևանքով 1 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն: Նշվում է, որ մեկ օրում Մոսկվայում գրանցվել է տեղումների ամսական նորմայի կեսը:
Փոթորիկն ու անձրևներն ուղեկցվել են խոշոր կարկուտով, ինչի հետևանքով վնասվել են բազմաթիվ մեքենաներ:
Նշենք, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով այսօր Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է 450 չվերթ:
Ներկայացնում ենք Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի բնակիչների՝ սոցցանցերում հրապարակած փոթորկի լուսանկարները.










