Հրաձգություն Նյու Յորքի հիվանդանոցում. կան վիրավորներ (լուսանկարներ)


Հրաձգություն Նյու Յորքի հիվանդանոցում. կան վիրավորներ (լուսանկարներ)
Հուլիս 1 09:15 2017

Առնվազն 3 բժիշկ է տուժել հրաձգության հետևանքով, որը կատարվել է Նյու Յորքի Բրոնքս շրջանի «Բրոնքս-Լեբանոն» հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Տուժածների վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում։

CNN-ը, հղում անելով ոստիկանությունում իր աղբյուրներին, հայտնել է, որ հրաձգությունը հիվանդանոցի 16-րդ հարկում իրականացրել է բուժհաստատության նախկին աշխատակիցը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նա մահացած է։

Ոստիկանությունը շղթայել է հիվանդանոցի հարակից շրջանը։ Տարածքը վերահսկվում է ոստիկանական ուղղաթիռներով։

Սա մեկ օրում ամերիկյան հիվանդանոցում գրանցված հրաձգության երկրորդ դեպքն է։ Ավելի վաղ հիվանդը Լաս Վեգասի հիվանդանոցներից մեկում կրակոցներ էր արձակել, վիրավորել 2 մարդու, որից հետո վերջ դրել իր կյանքին։