ԱՀԿ-ից հայտնել են՝ ինչ պայմաններ են անհրաժեշտ կորոնավիրուսի համավարակի ավարտի համար


ԱՀԿ-ից հայտնել են՝ ինչ պայմաններ են անհրաժեշտ կորոնավիրուսի համավարակի ավարտի համար
Դեկտեմբեր 27 16:30 2021

Կորոնավիրուսի համավարակը կավարտվի, երբ աշխարհում պատվաստվի բնակչության 70 տոկոսը, և դեղամիջոցներ ստեղծվեն հիվանդացածների բուժման համար: Այդ մասին հայտարարել է ԱՀԿ Եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլուգեն:

 
 
 

«Համավարակը կավարտվի, երբ մենք կկարողանանք արդյունավետ և անվտանգ հակավիրուսային դեղամիջոցներ մշակել «Քովիդ-19»-ով հիվանդացածներին բուժելու համար»,- կարծիք է հայտնել Կլյուգեն:

 
 
 

Նա անդրադարձել է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի ձևակերպման ընթացքին՝ նշելով, որ այն շուտով ավարտին կմոտենա:

 
 
 

Մասնագետի խոսքով՝ ռուսական պատվաստանյութի հաստատումը քաղաքական գործընթաց չէ. այժմ կարևոր է աշխարհում հնարավորինս շատ մարդու պատվաստել՝ համավարակը կանգնեցնելու համար: