Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 118 նոր դեպք․ մահացել է 5 մարդ
Դեկտեմբերի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 379 դեպք, որոնցից 330 311-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4628 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:
Երեկ կատարվել է 7084 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 118 նոր դեպք: Ունենք 328 առողջացած, 3 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7942 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1498 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 5 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 530 000 թեստավորում: