Հրապարակվել են կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոն»-ի լուսանկարները


Հրապարակվել են կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոն»-ի լուսանկարները
Դեկտեմբեր 21 11:08 2021

Ռուսաստանի վիրուսաբանության ու կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» գիտահետազոտական պետական կենտրոնը հրապարակել է կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոն»-ի լուսանկարները: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: Ըստ կենտրոնի գիտնականների՝ բջիջները առանձնացվել են հատուկ սրվակների մակերեսից, որոնցում դրանք աճեցվել են վիրուսով վարակվելուց հետո վեցերորդ օրը։

«Վեզիկուլների թաղանթն այն վայրում, որտեղ ձևավորվում է վիրուսային մասնիկը, ենթարկվում է փոփոխությունների: Նրա մեջ ներառված են վիրուսի կառուցվածքային սպիտակուցներ, որոնք հետագայում կներկայացվեն նրա մակերեսին և կորոշեն նրա վարքագիծը մեկ այլ բջջի հետ հանդիպելիս»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ օմիկրոն շտամի դեպքում անսովոր է, որ վիրուսը դանդաղ է հավաքվում և, ի տարբերություն այլ շտամների, չի առաջացնում բջիջների զանգվածային մահ վարակի 6-րդ օրը։

Ս.Հ.