Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 72, մահվան՝ 6 նոր դեպք


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 72, մահվան՝ 6 նոր դեպք
Դեկտեմբեր 20 11:27 2021

 Հայաստանում դեկտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 708-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 7903 է: Նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Դեկտեմբերի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1493 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9396-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 364 է, ընդհանուր առողջացածներինը՝ 328 799, փաստացի բուժվողներինը՝ 5513: Մեկ օրում արվել է 4897 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 497 107 թեստավորում: