Ավազակային հարձակում Արմավիրում. ատրճանակով զինված անձը թոշակառու կնոջից հափշտակել է ոսկյա մատանին և գումար


Ավազակային հարձակում Արմավիրում. ատրճանակով զինված անձը թոշակառու կնոջից հափշտակել է ոսկյա մատանին և գումար
Հունիս 29 15:08 2017

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 29-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում անհայտ անձը երկաթյա լինգով Արմավիր քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի 109 տան դուռը բացելու միջոցով ներս է մտել և ատրճանակի սպառնալիքով ծեծի է ենթարկել տանտիրուհուն՝ 64-ամյա Ռիմա Մխիթարյանին և սպանության սպառնալիքի տակ հափշտակել 1 հատ ոսկյա մատանի և 120.000 դրամ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։