Հայաստանում կորոնավիրուսի «Оմիկրոն» շտամ չի հայտնաբերվել


Հայաստանում կորոնավիրուսի «Оմիկրոն» շտամ չի հայտնաբերվել
Դեկտեմբեր 15 14:20 2021

Հայաստանում դեկտեմբերի 15-ի դրությամբ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամ չի հայտնաբերվել, նշեցին ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, շեշտելով, որ Հայաստանում վիրուսի շտամերի նույնականացման հետազոտությունները պարբերական բնույթ են կրում:

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է աշխարհի 70-ից ավելի պետությունում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր անհանգստությունն է հայտնել՝ նշելով, որ տարածվածության ռիսկը բավական բարձր է:

 
 
 
 

ՀՀ առողջապահության նախարարությունը առաջնահերթ է համարում կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, շարժական կետերում: Այստեղ կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

 

Հայաստանում հասանելի են «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդերնա» պատվաստանյութերը: